Hraparak.am-ը գրում է.

Դերասանուհի Անաիս Սարդարյանն, ով տևական ժամանակ է՝ կամավորական ջոկատ է կազմել և բարեգործություն է սկսել արցախահայերի համար, քիչ առաջ «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ ավելի քան 4 բեռնատար օգնություն է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան մտել՝ իրենց իսկ ջոկատին աջակցելու համար, սակայն Ներքին գործերի նախարարությունն արգելք է դրել բեռների վրա և պահանջում է այն տրամադրել իրենց.

«ՆԳՆ-ն փորձում է այդ չորս ֆուռը մտցնել իրենց պահեստ, սպասում ենք իրենց պարզաբանմանը, որից հետո նորից կխոսենք: 4 ֆուռ օգնությունն ուղարկել են ՌԴ-ից բարեգործներ, սակայն այն մեզ չի հասել», - նշեց դերասանուհին:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել