ArmLur.am-ը գրում է․

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, Արայիկ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի հետևյալ հոդվածներով.

100-րդ հոդված (Հարձակողական պատերազմ ծրագրելը, նախապատրաստելը, սանձազերծելը կամ վարելը) – սույն հոդվածի սանկցիան նախատեսում է ազատազրկում՝ 12-ից 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում։

 Հոդված 116 (Միջազգային մարդասիրական իրավունքի խախտում զինված հակամարտության ժամանակ) – սույն հոդվածի սանկցիան նախատեսում է ազատազրկում 10-ից 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում։

 Հոդված 117 (զինված ընդհարման ժամանակ անգործությունը կամ հանցավոր հրաման արձակելը) – սույն հոդվածի սանկցիան նախատեսում է ազատազրկում՝ 12-ից 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում։

 214 հոդված (ահաբեկչություն) – սույն հոդվածով նախատեսված պատժամիջոցը նախատեսում է ազատազրկում՝ 14-ից 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում։

 214-1 հոդված (ահաբեկչության ֆինանսավորում) – նախատեսում է ազատազրկում 10-ից 14 տարի ժամկետով։

 214-3 հոդված (ահաբեկչության նպատակով վարժանքների անցկացում)՝ նախատեսված է ազատազրկում՝ 9-ից 12 տարի ժամկետով։ 120 հոդված (դիտավորյալ սպանություն)՝ 14-ից 20 տարի ազատազրկում կամ ցմահ ազատազրկում։

 218 հոդված (հանցավոր համայնքի ստեղծում)՝ նախատեսված է ազատազրկում՝ 10-ից 15 տարի ժամկետով։

 279-րդ հոդվածը (օրենքով չնախատեսված զինված խմբավորումների կամ խմբերի ստեղծումը) նախատեսում է ազատազրկում՝ 12-ից 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել