Armlur.am-ը գրում է.

ՈՄԱ ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպվում է «Գմբեթ 2» նախագիծը, որի շրջանակներում սահմանային գոտում կառուցվելու են փայտահողային պաշտպանական կետեր։

Մինչ այս եղել է «Գմբեթ 1»-ը, որի ընթացքում կառուցվել են  երկարաժամկետ պաշտպանական կետեր։ Պաշտպանության առաջին գծի սարքավորմամբ զբաղվում է պետությունը, իսկ երկրորդ գծի ամրապնդմամբ զբաղվում է ՈՄԱ-ն իր «Գմբեթ 1»ով և «Գմբեթ 2»-ով ։

Այն կառույցները, որոնք պատրաստվում են դառնալ «Գմբեթ 2», արժեն 2 հազար 300 դոլար, 80 կրակակետ արդեն կառուցվել է, ևս 25-ը կառուցման փուլում է։ Այս նախագիծն իրականացնելու համար անհրաժեշտ է 92 հազար դոլար, որը փորձում են հավաքել տարբեր միջոցներով՝ նվիրատվությունից մինչև մակուլատուրա թղթերի հանձնում, որից կուտակված գումարը ուղղվելու է այս ծրագրի ֆինանսվորմանը։

Արցախում տեղի ունեցող իրավիճակից ելնելով՝ ավելացել են ՈՄԱ-ի «Գմբեթ 2»-ի աջակիցները՝ երգիչներ, բլոգերներ դերասաններ, ուսանողներ և պարզապես հասարակ մարդիկ, ովքեր մտածում են պետության ամրության և ապահովության մասին։

Համացանցում  այս նախագծի վերաբերյալ հանդիպում ենք և՛ լավ, և՛ վատ կարծիքների։ Շատերն ասում են, որ «Գմբեթ 2»-ի ժամանակը չէ, Արցախից մարդիկ են տեղահանվում, պետք է նրանց օգնել, տուն տալ, սնունդ, հագուստ։ Սակայն այժմ ամրաշինական աշխատանքները ամենաանհրաժեշտն են Հայաստանի ապագայի համար։ Այժմ, երբ Արցախը քայքայվում է, մեզ պետք է ամուր սահման և ուժեղ զինվոր, այնպես որ, պետք է աջակցել ՀՀ պաշտպանությանը, որքանով կարող ենք։

Նշենք, որ ՈՄԱ-յի այս նախագիծը նոր չէ, այն վաղուց է եղել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել