Արցախում ծանր իրավիճակ է առաջացել, իսկ Երևանի փողոցներում բոլորը փորձում են լուծել իշխանության խնդիր։ Տեսնում եք՝ ինչքան երիտասարդություն կա, ենթադրում եմ, մեծ մասը ծնունդով Արցախից... բայց ծանրությունը իրենց վրա տարել են Արցախում ապրող մեր հայրենակիցները։ Այդ մասին Factor.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Շատ ազնիվ կլիներ, որպեսզի գոնե Երևանի փողոցներում կանգնած այս երիտասարդությունը մասնակից լինի մեր Հայաստանի անվտանգային խնդիրների լուծմանը։ Օրինակ, սկսած, որ մեր պահեստազորի ձևավորման պրոցեսներ է տանում Զինված ուժերը, 25-օրյա հավաքներ է անում, լայնածավալ ռազմական ինժեներական աշխատանքներ են գնում, որտեղ օտարներն են աշխատում մեր փոխարեն։ Ես հիմա այդ օտարներին համարում մեզ ավելի հայրենակից... նույն մեր հնդիկ եղբայրները», - ասաց նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել