ArmLur.am-ը գրում է․

Նախօրեին հայտնել էինք, որ ԱԱԾ-ն մտել է «Զվարթնոց» օդանավակայան և ձերբակալել մի շարք պաշտոնյաների:

Եվ ահա ԱԱԾ -ի կողմից իրականացված գործողություններից մեզ որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ հակակոռուպցիոն դատարան են բերվել 5 անձ, որոնց մեջ է եղել ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ -մայոր Վալերի Նարիմանիչ Գրիգորյանի որդին ՝ Էռնեստ Գրիգորյանը, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի օպերատիվ խմբի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Ժորա Սողոմոնյանը եւ այլք: Դատարանում քննվում է նրանց խափանման միջոցի հարցը

ArmLur.am-ը գրել էր, որ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Վալերի Նարիմանիչ Գրիգորյանի որդին ՝ Էռնեստ Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառել կալանավորումը, իսկ մյուսների հարցը դեռ քննվում է: Իսկ ինչ է բացահայտվել:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ վերոնշյալ պաշտոնյաները ձերբակալվել են կաշառքի գործով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել