ArmLur.am-ը գրում է.

Armlur.am-ի տեղեկություններով, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նիստն այսօր թեժ է անցել։ Մի քանի ժամ տևած քննարկման ընթացքում վարչության նիստի ժամանակ փորձել են հասկանալ ՝ ինչպես անել, որպեսզի հնարավոր լինի ապահովել անհարժեշտ ձայներ Տիգրան Ավինյանի համար։

Մենք տեղեկացանք, որ նիստի ժամանակ  քննարկել են դիմել ԿԸՀ՝ մի քանի ընտրատեղամասում վերահաշվարկ իրականացնելու նպատակով։ Նրանք հույս ունեն, որ այդպես իրենց ուժի ձայները մի քանի հարյուրով կավելանան և առաջ կանցնեն։

Հիշեցնենք, որ ավագանու ընտրություններին ոչ մի ուժ 50+ ձայներ չի ստացել և միայնակ չի կարող իր թեկնածուին քաղաքապետ ընտրել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել