ArmLur.am-ը գրում է.

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցությունը բավականին ցածր է: Ժամը 14:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 114 հազար 750 քաղաքացի կամ  ընտրողների 13.92%-ը:

Համեմատության համար նշենք, որ 2018 թվականին նույն ժամը 14։00-ի դրությամբ ավագանու ընտրություններին մասնակցել են 201.268 քաղաքացի կամ 23.72%, իսկ 2017 թվականին՝ 25.04 տոկոս կամ 210.907 քաղաքացի։

Սակայն ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ ընտրական օրենսգրքում ընտրությունների հետ կապված մասնակցության շեմ ամրագրված չէ: Այսինքն, ընտրությունները կարող են կայացած համարվել ցանկացած պարագայում և կարևոր չէ, թե ընտրողների քանի տոկոսն է մասնակցել ընտրության:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել