Ըստ Ինձ ճիշտ կլինի, որ Հայաստան-Բուլղարիա հանդիպումը լինի Բերեզովսկու հրաժեշտի հանդիպումը և Իտալիա-Հայաստան հանդիպումից սկսած դարպասը վստահվի Գևորգ Կասպարովին: Հակառակ հոռետեսական կանխատեսումների Կասպարովը այսօր ապացուցեց, որ ինքը պատասխանատու հանդիպումներում կարող է վստահ հանդես գալ: Գոնե Կասպարովը մինչև 2016թ. կարողանա հավաքականի դարպասը ամուր պահի, մինչև մեր երիտասարդ դարպասապահները փորձ ձեռք բերեն: Բերեզովսկու ֆանատների համար հատուկ նշեմ, որ ես նույնպես բարձր եմ գնահատում Բերեզովսկու ծառայությունները հայկական ֆուտբոլին, բայց Ռոմանը հաջորդ մրցաշրջանին արդեն 40 անց է լինելու և դժվար թե կարողանա բարձր մակարդակով պաշտպանել մեր հավաքականի դարպասը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել