ArmLur.am-ը գրում է.

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը վաղը պատրաստվում է այցելել Շիրակի մարզ:
Նա Գյումրիում կմասնակցի Միասնական սոցիալական ծառայության նոր շենքի բացմանը, այնուհետեւ՝ Ամասիայում կմասնակցի դպրոցի բացմանը:

Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում՝ Փաշինյանի այցին ընդառաջ ամբողջ Շիրակի ոստիկանությանը «ոտքի են հանել», հրահանգել են պատրաստվել, որպեսզի Փաշինյանի այցի ժամանակ միջադեպեր հանկարծ չլինեն:
Նախապես մաքրել են մաեւ այն տարածքները, որտեղ Փաշինյանն այցելելու է:

Նկատենք, որ ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը սկսել է հաճախ մարզեր այցելել ու տարբեր միջոցառումների մասնակցել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել