ArmLur.am-ը գրում է․

Դանակահարություն Կենտրոն վարչական շրջանի Զաքյան փողոցում։

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, գիշերը ժամը 2:00-ի սահմաններում թեժ իրավիճակ է եղել Զաքյան փողոցի 3 հասցեի մոտ։ Ժամը2:00-ի սահմաններում Ա.Մանուկյանը իրավապահներին է զանգահարել ու հայտնել, որ 4 տղա այս պահին դանակով հարվածել են իրեն և երեխաներից մեկին, իսկ մյուսին էլ այս պահին ծեծի են ենթարկում։

Դեպքի վայր են շտապել իրավապահները եւ ականատես են եղել  ծեծկռտուքի, դանակահարության։ Պարզվել է, որ Արտակ Պետրոսյանն անցանկալի արտահայտություն է արել Անկա Մանուկյանի հասցեին, ինչի արդյունքում վեճ, վիճաբանություն է սկսվել ու դանակահարել են Արտակ Պետրոսյանին։

Տեղեկացանք՝ դեպքով զբաղվում են իրավապահները։

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել