Tert.am Life-ը գրում է․

Օրերս Լիլի Մորտոն ներկայացրել է իր նոր՝ «Тарантино» անվանումով տեսահոլովակը: Լիլին նոր տեսահոլովակի պրեմիերան իրականացրել է իր ծննդյան օրը՝ այդ ձևով անակնկալ մատուցելով իր եկրպագուներին: Լիլի Մորտոն մանրամասներն ու լուսանկարները վստահել է Tert.am Life-ին: 

Նշենք նաև, որ երգչուհու նոր տեսահոլովակում նկարահանվել է նրա ամուսինը.

«Երբ դեռ աշխատում էինք երգի վրա, մտածում էի, որ այն ավելի լավ կհնչի զուգերգի տեսքով, անգամ քննկարկում էինք՝ ում հետ այն կատարել, սակայն տեսնելով, թե ինչպես է երգում ամուսինս, հասկացա, որ հենց նա պետք է երգի ինձ հետ: Երկար էի համոզում նրան, բայց ստացվեց: Նա մի փոքր կտոր կատարեց ինձ հետ»,- ասաց Լիլին:

Նրա խոսքով՝ երգի վրա աշխատել են ՌԴ-ում հայտնի դեմքերի հետ, քանի որ երգի նախնական տարբերակն իրենց դուր չէր եկել: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել