81 տարեկան հասակում մահացել է իտալացի երգիչ Տոտո Կուտունյոն։ Նա մահացել է Միլանի հիվանդանոցներից մեկում երկարատև հիվանդությունից հետո։ Կուտյունոն ժողովրդականություն է ձեռք բերել 1983 թվականին Սանրեմո փառատոնում Litaliano երգը կատարելուց հետո։ Հենց նա դարձավ նրա գլխավոր հիթը երկար տարիներ։ Այդ տարվա փառատոնում նա գրավեց միայն հինգերորդ տեղը, սակայն այս երգը նրան համբավ բերեց ամբողջ աշխարհում։ 1990 թվականին Կուտյունոն հաղթեց Եվրատեսիլ երգի մրցույթում Insieme․1992 երգով: Հայտնի է իր համագործակցությամբ այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են Ադրիանո Չելենտանոն, Ջո Դասինը և Դալիդան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել