ArmLur.am-ը գրում է․

iPhone 15-ի շարքը կունենա առնվազն երկու հիմնական և երկու պրեմիում հեռախոսների մոդելներ։ Նախ կլինեն iPhone 15 և iPhone 15 Plus, բացցի այդ՝ iPhone 15 Pro և iPhone 15 Pro Max:

Այս տարի նոր սարքերի շնորհանդեսը կարող է տեղի ունենալ սեպտեմբերի 13-ին։ Այս ամսաթիվը հիմնված է Bloomberg-ի վերլուծաբան Մարկ Գուրմանի և ԱՄՆ բջջային օպերատորների տվյալների վրա։

Եթե ոչինչ չփոխվի, ապա առաջին iPhone 15-ը վաճառքի կհանվի սեպտեմբերի 22-ին, իսկ նախնական պատվերները կսկսվեն վաճառքի մեկնարկից մեկ շաբաթ առաջ՝ սեպտեմբերի 15-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել