ArmLur.am-ը գրում է․

ArmLur.am-ին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել, որ այսօր երեկոյան Երեւանում 39-ամյա երիտասարդին սպանելու դեպքից։ Ըստ նախնական վարկածի՝ սպանությունը եղել է խանդի հողի վրա։ Ավելին ենթադրյալ սպանողը բարերար է, եւ սպանությունը, նախնական վարկածով, կատարել է պարգևտրած զենքով։

Shamshyan.com-ը գրել էր, օգոստոսի 7-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «գլխի հրազենային վնասվածք» ախտորոշմամաբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի,որի կյանքը փրկել չի հաջողվել։ Մահացածը 39-ամյա Արսեն Հովսեփյանն է։ Դեպքի վայրում ոստիկանները, հետո արդեն նրանց միացած Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Ավագյանի, ավագ քննիչ Գաբրելյանի գլխավորությամբ, հայտնաբերել են 1 պարկուճ և 2 գնդակ, իսկ Արթուր Գորգոթյանը, ում ամբողջական տվյալները պարզվում են, ոստիկաններին և քննիչներին է ներկայացրել 1 պարկուճ:

Դեքպի վայրի զննությամբ էլ Toyota մակնիշի ավտոմեքենայի վրա հայտնաբերվել է 2 կրակված հետք, իսկ «Աստղիկ» բժշկական կենտրոնում գտնվող Mercedes G (յաշիկ) մակնիշի ավտոմեքենայի վրա էլ հայտնաբերվել է 1 կրակոցի հետք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել