Tert.am Life-ը գրում է․

Ինչպես հայտնել էր Tert.am Life-ը դերասանուհի Լիանա Հակոբյանը և ամուսինը սպասում են առաջնեկին: Երեկ կայացել է երեխայի սեռի պարզման արարողությունը, որին նաև ներկա էր Tert.am Life-ը: Ներկայացնում ենք միջոցառման մանրամասները և լուսանկարները:

Լիանա Հակոբյանը պատմել է օտարազգի սիրելիի հետ ծանոթության և սիրո պատմության մասին:
«Մենեջեր էի աշխատում սրճարանում, որտեղ մեկ անգամ այցելել էր սիրելիս և սիրահարվել ինձ: Դրանից հետո ամիսներ շարունակ նա գալիս էր սրճարան, պատվիրում կրկնակի սուրճ և փորձում ծանոթանալ ինձ հետ. որոշ ժամանակ անց հասկացա, որ համակրում եմ իրեն: Ես չեմ սիրում հանրայնացնել անձնականս և սոցցանցերում չեմ հրապարակում նրա լուսանկարները և առաջին անգամ եմ պատմում մեր սիրո պատմությունը»,- նշել է Լիանա Հակոբյանը:

Զույգն ամուսնացել է մեկ տարի առաջ, բայց մեծ արարողություն չի կայացել:
«Որոշակի հանգամանքներով պայմանավորված՝ մենք չենք արել մեծ հարսանիք. ընտանեկան միջավայրում կայացել է փոքր արարողությունը, որից հետո արդեն մեկ տարի է՝ ապրում ենք միասին: Ինչ վերաբերում է բալիկին, ապա նշեմ, որ մենք պլանավորում էինք մեր առաջնեկին և անհամբեր սպասում էինք նրան: Արդեն 3-րդ ամիսն է և ուզում եմ ասել, որ սկզբնական փուլը բարդ էր, չեմ կարող ասել, որ ունեցել եմ թեթև հղիություն, այնուամենայնիվ ամուսնուս աջակցությունը շատ է օգնել»,- նշեց դերասանուհին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել