ArmLur.am-ը գրում է․

Մամուլում երեկվանից լուրեր են շրջանառվում, որ Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը պատրաստվում է հրաժարականի դիմում ներկայացնել:

Ինչպես ArmLur.am-ին Արցախի աղբյուրները հայտնեցին, Թովմասյանի հրաժարականի գլխավոր պատճառը առողջական խնդիրներն են. մտերիմների շրջանում Արթուր Թովմասյանն ասել է, որ այն էլ այս գերլարված իրավիճակում՝ ուժերը չեն ներում այլևս պաշոնավարումը շարունակելու համար:
Այս պահին Արցախում բուռն քննարկումներ են ԱԺ նոր նախագահի մասով:

Ինչպես ArmLur.am-ի Արցախի աղբյուրներն են նշում՝ Արայիկ Հարությունյանի սրտի թեկնածուն Արցախի ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, դաշնակցական Դավիթ Իշխանյանն է, որի հետ այս ընթացքում բանակցություններ են վարում, սակայն Իշխանյանը իր վերջնական համաձայնությունը դեռ չի տվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել