ArmLur.am-ը գրում է․

Ռուսաստաբնակ հայ հաղորդավար և շոումեն Գարիկ Մարտիրոսյանը յութուբյան իր ալիքում նոր տեսահոլովակ է հրապարակել, որը նկարահանվել է իր «Լավն ենք» երգի հիման վրա:

«Հայ լինելը միայն հայերին է վայել»,-նշվում է երգի մեջ։

Տեսահոլովակում նկարահանվել են հայ հայտնի աստղեր՝ Հայաստանից և այլ երկրներից, ինչպիսիք են՝ Թաթա Սիմոնյանը, Ներսես Ավետիսյանը, Արամեն, Լուիզա Ներսիսյանը, Սոֆի Մխեյանը, Միխայիլ Գալուստյանը և ուրիշներ։

Նշենք, որ վերջին ամիսներին Գարիկ Մարտիրոսյանը յութուբյան իր ալիքում թողարկում է նոր երգեր՝ հայերի մասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել