ArmLur.am-ը գրում է․

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը շարունակում է մնալ աղբի ու գարշահոտության մեջ: Օրեր շարունակ չեն դատարկվում աղբամանները, աղբը թափված է ամենուր, իսկ վարչական շրջանի ղեկավարը չի էլ մտածում  լուծել աղբահանության խնդիրները: Ամբողջ վարչական շրջանով մեկ աղբակույտեր են, աղբամաններից աղբը դուրս է թափվում, այն էլ տուրիստական այս պիկ շրջանում։

ArmLur.am-ը կապ հաստատեց Երևանի Մալաաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արման Բարխուդարյանի հետ՝ պարզելու, թե ինչու է նման իրավիճակ վարչական շրջանում:

Բարխուդարյանի խոսքով, աղբահանություն իրականացնող ընկերությունում այս պահին խնդիրներ կան:

«Աղբահանության հիմնարկում տեխնիկական խնդիրներ են առաջացել, և այդ մասին հրապարականորեն հայտարարված է, մոտ օրերս խնդիրը կլուծվի»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել