ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ երեկ մահացել է Արցախի պետական նախարարի աները:

Ըստ լրատվամիջոցի տեղեկությունների՝ նրա առողջական վիճակը հանկարծակի վատթարացել է ու քանի որ Արցախում այս պահին առողջապահական լուրջ խնդիրներ կան, անհնարին է դարձել նրան բժշկական օգնություն ցուցաբերելը, ինչի պատճառով արձանագրվել է մահը:

Արցախի Վերածննդի հրապարակում այս օրերին համաժողովրդական շարժում է սկսվել: Հրապարակում վրաններ են տեղադրվել: Ադրբեջանն արդեն կես տարի է՝ փակել է Հայաստան-Արցախին կապող միակ ճանապարհը, ինչի պատճառով լուրջ հումանիտար խնդիրներ են առաջացել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել