Armsport.am-ը գրում է․

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը մեկնաբանել է «Ինտերի» կամերունցի դարպասապահ Անդրե Օնանայիի հնարավոր տեղափոխությունը «կարմիր սատանաների» ճամբար։

«Կարծում եմ, որ սխալներ կլինեն, քանի որ դա տեղի է ունենում, երբ խաղում ես նման ռիսկային ձևով, բայց դա քո համոզմունքներին հավատարիմ մնալն է, ճիշտ հավասարակշռությունը գտնելը և այս ընթացքում հանգստություն պահպանելը: Նա «Յունայթեդին» ավելի շատ վստահություն և ավելի շատ հնարավորություններ կտա իր տուգանային հրապարակում խաղալու համար, և ես կարծում եմ, որ նա համապատասխանում է Էրիկ տեն Հագի թիմին, նա ժամանակակից դարպասապահ է»,- ասել է Ռիո Ֆերդինանդը իր փոդքաստում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Ինտերը» ակտիվորեն բանակցում են 27-ամյա դարպասապահ Անդրե Օնանայի՝ «կարմիր սատանաների» ճամբար տեղափոխության շուրջ։ Գործարքն արդեն շատ մոտ է ավարտին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել