Tert.am Life-ը գրում է.

Ֆիլիպ Կիրկորովն այս շրջանում վայելում է իր հանգիստը Հայաստանում և ինստագրամյան իր էջում հրապարակել է հոլովակ Երևանի սրտից՝ պատմելով հանգստի և ստացած նվերներից մասին:

«Նորից խոսում և լսում է Երևանը, Հայաստանը: Ինչպիսի գեղեցկություն, իսկ ես հիմա գտնվում եմ Երևանի կենտրոնում և արձակուրդները սկսվել են Հայաստանում և տեսեք՝ ինչ գեղեցկություն է հարազատների միջավայրում: Ինչ հրաշալի է, երբ կյանքը հրաշալի է: Ինձ հետ է նաև վզնոցս, որը նվիրել է Սիրուշոն, որը ունիկալ արտ օբյեկտ է, որը հիշեցնում է «Եվրատեսիլ» 2008-ի մասին, երբ Սիրուշոն մնացել է իմ սրտում, իսկ 15 տարի անց նա հիշեցրել է իր մասին այս վզնոցով, որը կմնա ինձ հետ, իսկ այն ամուր պահելով, ես ունեմ երազանք՝ նորից վերադառնալ այստեղ: Երևանում կարելի է հավերժ ճամփորդել՝ բացահայտելով քաղաքը: Նախորդ անգամ, երբ այստեղ էի այցելել էինք Գառնի, բայց չկարողացա լինել Երևանի կենտրոնում, իսկ ընկերներս բերեցին ինձ այստեղ՝ Կասկադ, որտեղ էլ կբարձրանանք և կբացվի հրաշք տեսարան դեպի Արարատ: Հայաստանում ինձ շատ են սիրում և ինձ համար շատ կարևոր է այդ սերը»,- ասում է նա:  

Երգիչը շրջել է մայրաքաղաքով, զբոսնել Երևանի կենտրոնում և հիացմունքով կիսվել իր տպավորություններով՝ Կասկադից ցույց տալով Երևանն ու Արարատը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել