Armsport.am-ը գրում է.

Մադրիդի «Ռեալի» նորեկ Ջուդ Բելինգեմը հայտնել է, որ անհամբերությամբ սպասում թիմին միանալուն։

«Ես իսկապես ցանկանում եմ վերադառնալ շարք և սկսել խաղալ «Ռեալում»: Շնորհանդեսն ինձ համար առանձնահատուկ օր էր, բայց հիմա ես պետք է վերականգնվեմ՝ թիմում խաղալու համար:

Ճնշո՞ւմ թիմի վրա։ Ես դա զգացել եմ իմ կարիերայի ամեն քայլափոխի, դա ինձ դարձրել է այնպիսին, ինչպիսին կամ: Պարզապես պետք է ուղիներ փնտրել այն հաղթահարելու համար»,- Բելինգեմի խոսքն է մեջբերել Sky Sports-ը։

Մադրիդի «Ռեալը» Բելինգեմին ձեռք է բերել Դորտմունդի «Բորուսիայից» 103 միլիոն եվրոյով, ևս 30 միլիոնը գրանցված է բոնուսների տեսքով։ Ֆուտբոլիստի շնորհանդեսը տեղի է ունեցել հունիսի 15-ին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել