ArmLur.am-ը գրում է.

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից նախապատրաստվող նոր հատուկ գործողության մասին։

Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում հայտարարել է Հատուկ հանձնարարություններով ՀՀ դեսպան Էդմոն Մարուքյանը:

«Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից նախապատրաստվող նոր հատուկ գործողության մասին։ Պատճառաբանելով, որ հունիսի 28-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով Լեռնային Ղարաբաղում զոհված 4 զինվորը Հայաստանի պաշտպանության նախարարության զինծառայողներ են։

Ադրբեջանական կողմի պնդումներն ամբողջությամբ սուտ են, ԼՂ-ում Հայաստանից զինծառայողներ չկան, սպանված զինծառայողները եղել են ԼՂ-ից։ Հայաստանը բազմիցս առաջարկել է միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ ապացուցելու Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների առկայությունը կամ բացակայությունը։ Ադրբեջանը մերժել է այդ առաջարկը։

Ադրբեջանի կողմից նոր սադրանքի նախաձեռնումը հերթական անգամ կխախտի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, ըստ որի ռուս խաղաղապահները պետք է ապահովեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը։

Միջազգային հանրությունը պետք է հետևի ադրբեջանական կողմի գործողություններին՝ կանխելու հերթական սադրանքը և Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականությունը»,- գրել է Մարուքյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել