ArmLur.am-ը գրում է.

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն ինստագրամյան իր էջի «սթորի» բաժնում խոսել է Yerevan Fashion Week-ի կազմակերպչական թերություններից։

«Մինչ այս պահը ես չունեմ ցուցակ, որտեղ տեսնեմ թե ով որ ժամին է ներկայացնելու իր հավաքածուն»,-ասել է նա։

Ի պատասխան Նազենի Հովհաննիսյանի խոսքերի, դիզայներ Վահան Խաչատրյանն ինստագրամյան իր էջի «սթորի» բաժնում խոսել է այն մասին, որ եթե դերասանուհին իրեն «unfollow» արած չլիներ, և հետաքրքրվեր նորաձևության շաբաթով, ապա կիմանար, որ կա ցուցակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել