ArmLur.am-ը գրում է.

ՀայաստանիՀանրապետության Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնը զբաղեցնում է 2021 թվականի օգոստոսի 8-ից: Միրզոյանը հայտարարագրել է մեկ բնակարան Երևանում,որը ձեռք է բերվել 2018 թվականին՝ հեղափոխությունից հետո: Մեկն տուն  էլ ձեռք է բերել հայտարարատու տարում՝ 2022 թվականին, Կոտայքի մարզի Նաիրի համայնքում 112 մլն դրամով:

Աժ նախկին նախագահ Արարատ Միրզոյանի բանկային ավանդները կազմում են   70 հազար դոլար, իսկ բանկային հաշիվների մնացորդները  1 մլն 900 հազար դրամ և  20 հազար դոլար: Կանխիկ դրամական միջոցները տարեվերջին կազմել են 25 հազար դոլար և 6 մլն դրամ:

Միրզոյանի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 24 մլն 053 հազար դրամ, որից 20 մլն 643 հազարը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից: Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 29 մլն 936 հազար դրամ:

Միրզայանը հայտարարգրած տրանսպորտային միջոց չունի, սակայն կինը՝ Գոհար Աբաջյանը, հայտարարգրել է մեկ մեքենա KIA մակնիշի, որը ձեռք է բերվել 2019 թվականին: Կնոջ կանքիկ դրամական միջոցները տարեվերջին կազմել է 15 հազար դոլար և 3 մլն 500 հազար դրամ, իսկ բանկային հաշիվների մնացորդները՝ 51 դոլար և  1 մլն 306 հազար դրամ:

Գոհար Աբաջյանի տարեկան եկամուտները գերազանցում են ամուսնու եկամուտնեին. դրանք կազմում են  92 մլն 141 հազար դրամ,որի 20 մլն 141 հազարը կուտակվել է  աշխատանքի դիմաց ստացած վարձատրությունից 5 տարբեր կազմակերպություններից՝ Ջուրիբա Լիմիտեդից, Սոլիտոն ՍՊԸ-ից, Թրեյնինգս Էյ Էմ ՍՊԸ-ից, ՎՕԼՕ-ից և Քոգնայզ Էնջինիրինգից , իսկ  72 միլիոնը վարկ է ՀայԷկոնոմ բանկից:

Հիշեցնենք, որ  2019 թվականի մարտի 27-ին Աժ նիստի ընթացքում Արարատ Միրզոյանը խորհրդարանի ամբիոնից խոսում էր, որ ցանկացել է ապառիկով հեռուստացույց գնել, սակայն չեն տվել, քանի որ հարկադիրը կալանք է դրել նրա հաշիվներին, ինչից հետո Միրզոյանին ժապավենով փաթեթավորված հեռուստացույց են նվիրել: Այժմ Արարատ Միրզոյանը և կինը 44 միլիոն եկամտով այլևս ապառիկի կարիք չունեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել