2020 թվականի կապիտուլյացիայից հետո ուղղակի փուլ առ փուլ խորանում էր Արցախի շրջափակումը, որովհետեւ Հայաստանում իշխանության բերված ուժի միակ նպատակներից մեկը դա Արցախ իր ամբողջ կազմով, բնակչությամբ Ադրբեջանի կազմում թողնելն էր: Այս մասին NEWS.am-ին հետ զրույցում ասացղ քաղտելնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով Արցախի շուրջ ստեղծված բարդ իրավիճակին  եւ շրջափակման խորացմանը:

 «Այդ քաղաքականությունը մենք տեսնում ենք, որ հետեւողականորեն իրականացնում է ՀՀ իշխանությունը՝ մասնավորապես Ադրբեջանի ղեկավարության հետ անխոս, այդ քաղաքականությունը առաջ է տանում: Նրանց նպատակն է, որ խաղաղապահները դուրս գան այնտեղից եւ Արցախը լինի Ադրբեջանի կազմում, դա արեւմտյան ծրագիրն է, եւ քանի որ այս իշխանությունները Արեւմուտքի կողմից են բերվել իշխանության այս ծրագիրն իրականացնում են, ուղղակի հիմա Արցախի շրջափակման ավելի խիստ փուլերից մեկն է, որը հետագայում կարող է  ավելի լարվել»,-ասաց նա:

 Քաղաքագետը կարծում է, որ ընդդիմությունը այս պարագայում ոչինչ չի կարող անել, քանի որ լծակներ չունի, մյուս կողմից էլ բնակչության զգալի մասի համար Արցախն այլեւս արժեք չի հանդիսանում. «Անցած տարվա «Դիմադրություն» շարժումը ցույց տվեց, որ լավագույն դեպքում մոտ 40 հազար մարդ էր հավաքվում եւ դա ցույց է տալիս, որ Արցախը մարդկանց համար այդքան էլ կարեւոր չ: Միակ ուժը այս պարագայում կարող է լինել Արցախի բնակչությունը, բայց մենք տեսնում ենք, որ այնտեղ տեղից չեն շարժվում:  Արցախի նախագահը Հայաստանի իշխող թիմի անդամ է եւ նույնպես կողմնակից է Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու հարցումն, իսկ եթե դեմ լիներ հասարակությունը, իրենց նախագահին առաջին հերթին կհեռացներ, սակայն մենք այդպիսի քայլեր չենք տեսնում: Իսկ դա նշանակում է, որ Արցախի բնակիչները այլեւս ցանկություն չունեն պայքարելու, կամ համաձայն են լինել Ադրբեջանի կազմում, իսկ այդ պարագայում ինչո՞ւ պետք է այստեղ գործողություններ լիենեն »:

Բադալյանը կարծում է, որ ստեղծված իրավիճակում  գործող իշխանության Արցախը հանձնելու ծրագիրն անխոչընդոտ է իրականացվում, քանի որ թե΄ Հայաստանում, թե΄ Արցախում լուրջ դիմադրություն չկա:

 «Արցախը ներուժ ունի պայքարելու, քանի որ այնտեղ հանրահավաքներին այնքան մարդ է մասնակցում, որ Հայաստանում լավագույն  հանրահավսքներին չի լինում: Այնտեղ բնակչության 80 տոկոսը պատրաստ է գործողությունների, եւ այնտեղ կան քաղաքական գործիչներ, ռազմական գործիչներ, որոնք կարող են գործողություններ իրականացնել, բայց մենք չենք տեսնում գործողությունները»,-ասաց նա:

Նշենք, որ 3 օր առաջ Հակարիի կամրջի մոտ ադրբեջանական սադրանքից հետո Ադրբեջանը արգելել է որեւէ հումանիտար բեռնափոխադրում, կամ հիվանդների տեղափոխում: Այսօր արդեն Արցախի խանութներում դատարկություն է եղել, նույնիսկ կտրոնով չեն կարողացել քաղաացիները մթերք ստանալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել