ArmLur.am-ը գրում է.

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Արամ Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2022թ. մարտի 7-ին իր կողմից ապօրինի ձեռք բերված և պահվող, գործով չպարզված մոդելի և 7.65 մմ տրամաչափի հրազենից՝ ատրճանակից, ապօրինաբար կյանքից զրկելու՝ սպանելու նպատակով դիտավորությամբ կրակահերթ է արձակել Արսեն Աշոտի Սարգսյանի ուղղությամբ՝ վերջինիս պատճառելով մարմնի տարբեր հատվածներում հրազենային վնասվածքներ, սակայն Ա. Ասատրյանն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել իրագործել իր դիտավորության մեջ ընդգրկված հանցագործությունը, որի ընթացքում նույն ատրճանակով արձակված կրակահերթերի արդյունքում՝ հանրավտանգ եղանակով, դիտավորությամբ վնասել է Ռոբերտ Ռաֆիկի Ներսիսյանին պատկանող ՙՙՖորդ Ֆոկուս 2.3՚՚ մակնիշի ավտոմեքենան և Արթուր Համբարձումի Քոլոյանին պատկանող ՙՙՀոնդա Աքորդ 2.01՚՚ մակնիշի ավտոմեքենան՝ պատճառելով համապատասխանաբար 60.000 ՀՀ դրամի և 50.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Armlur.am-ը գրել էր, որ <Մալխաս ջազ» ակումբի և «Սմոքինգ» ռեստորանային համալիրի սեփականատեր Արսեն Սարգսյանը դեռևս ցուցմունք չի տվել, քանի որ ի վիճակի չէ ցուցմունք տալ: Ավելին, մեզ հասած տեղեկությունների համաձայն, իրավապահները մի քանի վկաների են հարցաքնել, որոնք նշում են, թե որեւէ բան չեն տեսել:

2022 թվականի մարտի 7-ին, կրակոցներ էին հնչել Երևանում։ Ժամը 02։10-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «մարմնի տարբեր հատվածներում հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ ArmLur.am-ի տեղեկություններով՝ վիրավորը քրեական աշխարհում հայտնի «օրենքով գող» Արմեն Կանևսկոյի սանիկն է՝ Արսեն Սարգսյանը, որը հանրապետությունում հայտնի «Մալխաս ջազ» ակումբի և «Սմոքինգ» ռեստորանային համալիրի սեփականատերն է:

Պարզվել է, որ նշված շենքի բակում անհայտ անձը դեռևս չպարզված հրազենից մի քանի կրակոց է արձակել Ա. Սարգսյանի ուղղությամբ, ապա դեպքի վայրից դիմել փախուստի։ Դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր և 2 հատ կրակված պարկուճ։

Նույն օրը մարտի 7-ին, կրակոցներ էին հնչել Երևանում։ Ժամը 23։40-ի սահմաններում Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնի տարբեր հատվածներոմ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մեկ անձ: Դեպքը տեղի է ունեցել Անդրանիկի փողոցի 115 շենքի 1-ին հարկի շքամուտքի դիմաց, որտեղ անհայտ անձը չպարզված հրազենից կրակոցներ է արձակել Ա. Ներսիսյանի ուղղությամբ։

Վիրավորը նախկինում սպանության համար դատապարտված, վերջերս բանտից ազատված, քրեական պատմություններով հայտնի «Զոն նայող Անդուլիկն է»: Եվ ահա ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ այս երկու կրակոցները միմյանց հետ կապ ունեն եւ իրավապահ համակարգը կոնկրետ տեղեկություններ ունի որ քրեական աշխարհում արշալույսները խաղաղ չեն եւ քրեական հեղինակությունները կամ «օենքով գողերը» դուրս են եկել միմյանց դեմ: Փաստ է մեկ բան, որ Մալաթիայում եւ Կենտրոնում հնչած կրակոցները ուղղված են քրեական հեղինակությունների եւ «օրենքով գողի» դեմ եւ մեկը մյուսից վրեժ է լուծում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել