Tert.am Life-ը գրում է․

«Կույր աշխարհ» հեռուստասերիալից հայտնի դարձած երիտասարդ դերասանուհի Քրիստինե Հովհաննիսյանն այս շրջանում չի նկարահանվում, քանի որ նրա և Գևորգ Մկրտչյանի մարմնավորած կերպարների պատմությունը ավարտվել է, բայց զույգը նախատեսում է նկարահանվել այլ նախագծերում: Tert.am Life-ի հետ զրույցում երիտասարդ դերասանուհին պատմել է դերասանական զբաղվածության, բարդ շրջանի և Գևորգ Մկրտչյանի հետ նշանադրության մասին: 

«Իմ և Գևորգի զույգը բավականին սիրված էր և կարծում եմ՝ դա նպաստեց նրան, որ սիրված լինի նաև նախագծի շրջանակում: Յուրաքանչյուր նախագիծ ունի, թե՛ դրական, թե՛ բացասական արձագանք: Նախագիծը սկսվելուց ի վեր եղել է միշտ առաջատար դիրքերում և կարծում եմ՝ դա լավագույն գնահատականն է հանդիսատեսի կողմից: Ես շատ սիրեցի անձնակազմը, մենք ամիսներ շարունակ միասին աշխատել ենք»,- ասաց դերասանուհին: 

Խոսելով նախագծի ավարտի մասին՝ դերասանուհին նշեց, որ բարդ էր ավարտել հեռուստասերիալի նկարահանումները:
«Դժվար էր, քանի որ օրվա մեծ մասը շրջապատված էի այդ մարդկանցով, իրենց սիրով և ջեմությամբ և կարծում եմ՝ դա փոխադարձ էր: Նախագիծը լքելը պայմանավորված էր Գևորգի համերգային շրջագայություններով, քանի որ շատ էին լինելու բացակայությունները, Դիաննա Գրիգորյանի հետ կայացրեցինք որոշում, չխոչնդոտելով թիմի աշխատանքին, նախագիծը լքել մեկ ամիս շուտ: Նոր նախագծերի առաջարկներ շատ եմ ստանում: Վստահաբար շուտով կրկին կտեսնեք ինձ էկրաններին»,- մանրամասնեց Քրիստինե Հովհաննիսյանը:

Օրեր առաջ դերասանուհին նաև ավարտել է Հայ-ռուսական համալսարանը և պատմել բարդ փուլի մասին, երբ նա սովորում էր և աշխատում:
«Ես գիտակցում եմ դերասանական կրթություն ունենալու կարևորությունը: Կրթության հետ մեկտեղ կարևոր է նաև փորձը, որը ես ստացա հեռուստասերիալի շրջանակում, ինչում իր մեծ լուման ունի դերասանական և նկարահանող անձնակազմը: Նկարահանումներին զուգահեռ ես սովորում էի Սլավոնական համալսարանում և չունեի ժամանակ այլ կրթություն ստանալու, իսկ հիմա արդեն կարող եմ մտածել նաև այդ ուղղությամբ:Նկարահանմանը հաջորդում էին դասերը և հակառակը: Ընթացքում քննություններ և դիպլոմայինի պաշտպանության աշխատանքներ և այդպես ամեն օր»,- ասաց նա:

Ամիսներ առաջ կայացել է նրա և դերասան Գևորգ Մկրտչյանի նշանադրությունը և ամուսնության առաջարկությունը:
«Ամուսնության առաջարկի չէի սպասում, քանի որ ինձ զանգահարել էր իմ վարսահարդարը և ասել՝  մրցույթի պետք է մասնակցենք և բնավ իմ մտքով չէր անցել, որ դա ուղղակի պատրվակ էր: Գևորգը նախապես պլանավորել և հաշվի էր առել ամեն դետալ: Անչափ տպավորիչ և հուզիչ էր»,- եզրափակեց Քրիստինեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել