Աշոտյան Արմենը անցնում է քաղաքական լիդերության դասական դարբնոցով: Չեմ կասկածում, որ պատվով կանցնի ու կթրծվի: Վաղ, թե ուշ դա սպասում է բոլոր չհամակերպվողներին:
Սակայն էականը հենց այսօր հետևյալն է ՝ Հայաստանի ողջ անվտանգային պարագիծը այսօր ոչ թե բաց է, տեսանելի թշնամուն, այլ «խաղաղության» քաղաքական օրակարգով պարալիզացված:
Պարալիզացումը՝ ավելի ճիշտ ոսոխի ռազմաքաղաքական շահին չհակադրվելն ու որոշ դեպքերում ոչինչ չանելով այդ շահի սպասարկումը նաև անվտանգային քարոզչական ֆրոնտում է տեսանելի:
Ադրբեջանական դրոշի կամրջի վրա տեղադրման գնդակոծման դեպքից քիչ անց փաստացի փակվում է կամուրջը: Փակվում է նաև հումանիտար բեռների մուտքը, այսինքն տոտալ շրջափակում է սկսվում: Որոշ ժամանակ անց հայտնվում է տեսանյութ, որը նկարված է հայկական կողմից: Այդ տեսանյութի հրապարակումը ամբողջությամբ ցույց է տալիս հայկական կողմի այսպես կոչված «սադրանքը», ինչը որևէ կերպ առանց իշխանությունների թույլատրության ինֆորմացիոն դաշտում չէր հայտնվի: Այսինքն ստեղծվում է հայկական կողմի մեղավորության ֆոն:
Ադրբեջանը իսկույն պահանջներ է դնում հայկական կողմի առջև և որոշ տեղեկություններով ողջ շփման գծով մարտական ռեժիմի անցնում:
Առաջիկա օրերին Փաշինյանի կատարմամբ մենք լսելու ենք հայկական ռազմուժի, հայկական բանակի, ռազմական ոգու, ռազմական կենսագրության միֆ լինելու մասին: Ավելին նա բաց ռեժիմով խոսելու 44-օրյա պատերազմի ժամանակ խարդավանքների, դավաճանության, դասալքության մասին: Հայկական ռազմուժի դեմորալիզացիայի սցենարի ապրոբացիան նրանք արդեն ընտանյոք արել են՝ որդին զոհվածի ծնողի, կինը տասնմեկ հազար դասալիքի, հայրն էլ «հանձնվելը որպես փրկություն» կոնցեպտի միջոցով և ժամանակն է անցնել դրա պրակտիկ իրագործմանը: Այս մեծ պլանի վերջին արարը նորից ուղեկցվելու է պլանավորված և գծված բախումներով, որի արդյունքում լուծվելու է մի քանի հարց՝
1.Ստեփանակերտում ադրբեջանական զինված ուժերի ներկայություն:
2. Զանգեզուրի միջանցքի մասով հայկական իշխանությունների առնվազն բացահայտ քաղաքական լոյալություն և համաձայնություն:
Սա է նաև պատճառը, որ ԱԺ ողջ քաղաքական մեծամասնության հպատակամիտներն ու պարագլուխը մեծ ավյունով, ագրեսիվ և ինքնամոռաց էլի նախկին ու նախկին են գոռում աշխատեցնելով աշխատող քարոզի էֆեկտը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել