Անկարայում հրթիռների արտադրության գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 5 մարդ է զոհվել:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին թուրքական լրատվամիջոցներին տեղեկացրել են Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունից։

«Անկարայի Էլմադաղ թաղամասում գտնվող MKE հրթիռների գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել են մեր հինգ աշխատակիցներ։ Սկսվել է դատական և վարչական հետաքննություն», – հայտնել են նախարարությունից։

Անկարայի հրթիռների և պայթուցիկ նյութերի գործարանում պայթյունը տեղի է ունեցել հունիս 10-ի առավոտյան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել