ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Նյու Յորքում Անվտանգության խորհրդի մոտ լրագրողներին ասել է, որ ՄԱԿ-ը չունի անկախ տեղեկատվության հասանելիություն՝ ստուգելու, թե ինչպես է տեղի ունեցել Կախովկայի ՀԷԿ-ի ամբարտակի ոչնչացումը:

«Սակայն մի բան պարզ է. սա Ուկրաինա ռուսական ներխուժման ևս մեկ կործանարար հետևանք է», - ասել է նա։ 

Գուտերեշը, հավաստիացնելով, որ ՄԱԿ-ը և գործընկերները շտապ օգնություն են ցուցաբերում տուժած տարածքներին, նշել է, որ առնվազն 16,000 մարդ արդեն տուն է կորցրել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել