Tert.am-ը գրում է.

Թուրքիան պատրաստ է դրական քայլերի Երևանի հետ հարաբերություններում Ադրբեջանի առաջարկած խաղաղության համաձայնագրի ստորագրման դեպքում։ Այս մասին Անթալիայում հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, որի ելույթը հրապարակվել է նրա թվիթերյան էջում։

«Երևանի վերջին հայտարարությունները դրական ենք գնահատում։ Հայտարարում են, որ ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, կան երկուստեք դրական հայտարարություններ։ Մենք աջակցում ենք դրան։ Ադրբեջանն առաջարկել է համապարփակ խաղաղության համաձայնագիր, եթե Հայաստանն ասի՝ «այո», շատ շուտով քննարկումներ կլինեն, և այն կստորագրվի։ Որպես Թուրքիա, այս իրավիճակում որոշ դրական քայլերի կգնանք»,- ասել է Չավուշօղլուն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել