Այն մասին, թե ինչպես է Նիկոլն օգտագործում և դեն շպրտում իրեն հավատարիմ մարդկանց:
Սա վերաբերում է Նիկոլին հավատարիմ անձ, ինքնուրույն որոշումներ կայացնող Արմեն Դանիելյանին, ով հայտնի է ապօրինի ձերբակալություններով:
Բանն այն է, որ Արմենը գիտեր, թե ինքը Նիկոլի ֆավորիտներից է, և հավերժ մնալու է իր պաշտոնին, բայց ահա այսօր ապացուցվեց հակառակը:
Վճռաբեկ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանն առաջադրված չէ, որպես Վերաքննիչ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թեկնածու:
Հենց Արմեն Դանիելյանն է կայացրել Արցախի հերոսներին ձերբակալելու, ընդդիմադիր քաղաքական գործիչներին ձերբակալելու որոշումները:
Փաստացի, Նիկոլ Փաշինյանն Արմեն Դանիելյանի ձեռքով ուզում էր «ազատվել» ընդդիմադիրներից:
Նիկոլի կամակատարը, փաստորեն նրան այլևս հարկավոր չէ:
Հետագայում, հնարավոր է, որ Նիկոլը հայտարարի, որ Արմեն Դանիելյանը իր գործից բան չէր հասկանում. կգա այն օրը, երբ նա նույնը կասի ոստիկաններին և բոլոր նրանց, ովքեր ինչ-որ ժամանակ կատարել են իր հրամանները:
Վաղ թե ուշ Նիկոլը բոլորին զոհելու է, բոլորին նույն ճանապարհով է ճանապարհելու, իր բոլոր մեղքերը գցելու է այլոց վրա, որ փորձի մաքուր դուրս գալ ամեն ինչից:
Արմեն Դանիելյանի օրինակը թող բոլորի համար դաս լինի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել