Դանիայի հետ խաղում մերոնք պետք է բարելավեն թիմի խաղային որակը, քանի որ այդ անգամ կարող է բախտներս չբերել: Ամենակարևորը պետք է մոռանալ Կոպենհագենում տարած հաղթանակի մասին և չմեծամտանալ, քանի որ, եթե առաջին խաղում Դանիան պարտվել է մեզ 4:0 հաշվով, դա բոլորովին էլ չի նշանակում, որ Երևանում հաղթանակը մեր գրպանում է դրված, և զգոնությունը կորցնելու դեպքում կարող ենք դաժանորեն պատժվել: Այդ խաղին ամենայն հավանականությամբ մեր դարպասը պաշտպանելու է Գևորգ Կասպարովը և ի տարբերություն մեր մարզասերներից շատերի` ես վստահում եմ Կասպարովին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել