Aravot.am-ը գրում է.

Նիկոլ Փաշինյանին «դավաճան» անվանելու համար երեկ ոստիկանության բաժին տարված Սամվել Վարդանյանը գործատուի հետ խնդիրներ է ունեցել իր կատարած արարքի համար: Նա ազատվել է աշխատանքից:

«Շատ տհաճ խոսակցություն եմ ունեցել գործատուիս հետ, ինքը համաձայն չէր իմ ասածի հետ, ինձ ասաց՝ այդ արարքիցս հետո նույնիսկ հյուրանոց ոտք չպետք է դնեի, այդտեղ ես ադմինիստրատոր էի աշխատում: Ասաց, որ սխալ եմ, ո՞նց եմ ընտրված նախագահին բան ասում և այլն: Մեր տհաճ խոսակցությունից երկուստեք հասկացանք՝ այդ աշխատանքն այլեւս անհնար է: Իրենք կուսակցական չեն, բայց խնդիրն այն է, որ իրենք հասկացան, որ խնդիրներ կունենան իմ նման աշխատող ունենալու դեպքում»,- Aravot.am-ին պատմեց Սամվել Վարդանյանը:

44-օրյա պատերազմի մասնակից Վարդանյանին գործատուն նաեւ ասել է, թե նույնիսկ սահմանից եկածներն իրենց նման կերպ չեն պահում:

Անդրադառնալով ՔՊ գրասենյակի դիմաց տեղի ունեցածին՝ Վարդանյանն ասաց, որ պատրաստվում է բողոքարկել իրեն անօրինական ձերբակալելու որոշումը:

 

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել