Armsport.am-ը գրում է.

«Ինտերի» նախկին ֆուտբոլիստ Մարկո Մատերացին հիշել է, թե ինչպես Ժոզե Մոուրինյուն հեռացավ ակումբից 2010 թվականին թրեբլից հետո. իտալական ակումբը հաղթել էր ՉԼ-ն, Ա Սերիան և Իտալիայի գավաթը։

«Ես նրան ասացի՝ գնա գրողի ծոցը։ Քանի որ նա ինձ թողեց Բենիտեսի հետ»,- ասել է Մատերացին IFTV-ին տված հարցազրույցում:

Մատերացին հիանալի հարաբերություններ ուներ Մոուրինյուի հետ։ Ֆուտբոլիստը նույնիսկ արտասվել է, երբ պորտուգալացի մարզիչը հիանալի մրցաշրջանից հետո լքել է միլանյան ակումբը։ Այն ժամանակ Մոուրինյուն գլխավորեց Մադրիդի «Ռեալը», իսկ «Ինտերը» գլխավորեց Ռաֆայել Բենիտեսը:

«Մոուրինյուն առանձնահատուկ էր։ Նա գիտեր մեր կանանց և մեր բոլոր երեխաների անունները: Ես երբեք չեմ հանդիպել այդպիսի մարզչի։ Մի օր նա հանդիպեց կնոջս և ասաց. «Չաո, Դանիելա»: Դա անսպասելի էր»,- հավելել է Մատերացին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել