Տարածաշրջանային գերտերություն և քաղաքակրթական հինավուրց կենտրոն Իրանի նկատմամբ Բաքվի բարբարոսական վարչախմբի արտաքուստ լկտիության հետևում թաքնված են շատ խորքային վախեր։
Բանն այն է, որ պաշտոնական Թեհրանը հստակ ուղեգիծ է վերցրել կարգավորելու հարաբերություններն այնպիսի արաբական երկրների հետ, ինչպիսիք են Սաուդյան Արաբիան, Հորդանանը, Եգիպտոսը և ԱՄԷ-ն։
Սա նշանակում է, որ գործընթացի հաջող ավարտի դեպքում այս ուղղություններից ազատվելու են հսկայական իրանական ռեսուրսներ, որոնց մի մասն ակնհայտորեն ուղղորդվելու է Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման կողմից ստեղծված ռիսկերի և մարտահրավերների կառավարմանը։
Մյուս կողմից հետերկրաշարժային և նախընտրական խնդիրներով Թուրքիայում էրդողանական վարչախումբն այս պահին ոչ ցանկություն և ոչ էլ անհրաժեշտ բավարար ռեսուրսներ ունի բացահայտորեն աջակցելու Իրանի դեմ Բաքվի բռնապետի սկսած հանդուգն արշավին, որի համատեքստում, ի դեպ, լռում է նաև Պակիստանը։
Ըստ այդմ, Բաքվի բռնապետին գետնի վրա իրական աջակցություն այս պահին կարող է տրամադրել գրեթե բացառապես Իսրայելը, որն իր հերթին անհանգստացած է Իրան - արաբական երկրներ հարաբերությունների կարգավորման գործընթացից, բայց սա էլ իր հերթին հանգեցրել է երկու «անսպաելի» հիմնախնդրի՝ Անկարայի խանդին և պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի թշնամանքին՝ նույն այն ՀԱՄԱՍ-ի, որն օրերս կոշտ զգուշացում է հղել Բաքվի բռնապետին, այն դեպքում, երբ 44-օրյա պատերազմից հետո շնորհավորել էր դրան։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել