Նիկոլը մարդկանց ուշադրությունը կարևոր թեմաներից շեղելու ձևերը գտել է։
Նիկոլի "ֆաս" հրամանը կատարող քպ֊ական պատգամավորները ԱԺ֊ում փողոցային ռազբորկաներ են կազմակերպում, որ հանրության ուշադրությունը սևեռվի ոչ թե Տեղ համայնքում տեղակայված ադրբեջանցիների կողմը, այլ` ծեծկռտուքի։
Այսօր, ուշադրության կենտրոնում էր հայտնվել քպ֊ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, ով իրենց` քպ֊ներին հարիր փողոցային պահվածքով կազմակերպեց ծեծկռտուք, որի մեղքը քպ֊ական ուսապարկերը գցեցին Հայաստան դաշինքի պատգամավոր Մհեր Սահակյանի վրա։
Իրավապահները միայն պատրաստ են պաշտպանել փողոցից եկած քպ֊ականներին, բայց, երբ ընդդիմության վրա բիրտ ուժ էին կիրառում, նրանց ծեծում` տարբեր մարմնական վնասվածքներ հասցնելով, այդ ժամանակ իրավապահներն ու՞ր էին։
Այն, որ Տեղ համայքնը հանձնել են ու ԱԺ֊ով փորձում են թեման ցրել, դա արդեն իսկ արձանագրված փաստ է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել