Armsport.am-ը գրում է.

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը ճանաչվել է Իսպանիայի առաջնության մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է Լա լիգայի պաշտոնական կայքը։

Նախորդ ամիս 32-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստը Իսպանիայի առաջնության երեք խաղում դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Ընդհանուր առմամբ, Գրիզմանը Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 26 խաղում դարձել է 9 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ:

Մադրիդի «Ատլետիկոն» իսպանական Լա լիգայի 26 տուրից հետո վաստակել է 51 միավոր և 3-րդն է առաջնության մրցաշարային աղյուսակում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել