Armsport.am-ը գրում է.

Հայկ Խլոյանը բրոնզե մեդալ նվաճեց Բուխարեստում ավարտին մոտեցող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում:  Հայաստանի թիմի վերջին մասնակիցը 97 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար գոտեմարտում 6:0 հաշվով տպավորիչ հաղթանակ տարավ լիտվացի Մինդաուգաս Վենտաիկիսիի նկատմամբ:

Հայաստանի ներկայացուցիչը նախորդ օրը մեկնարկային գոտեմարտում պարտվել էր հունգարացի Ալեքս Ժոկեին (2:3), որը հասել է եզրափակիչ եւ հայ ըմբիշին պայքարը շարունակելու հնարավորություն տվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել