Armsport.am-ը գրում է.

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում թոփ-5 լիգաների ամենաարդյունավետ թիմերի տասնյակն այս պահի դրությամբ։

Այս պահին ցուցակը գլխավորում է Մյունխենի «Բավարիան»՝ 71 գոլով։ Երկրորդն այս ցուցանիշով ֆրանսիական ՊՍԺ-ն է: Ընդհանրապես, այս տարի ֆրանսիական 4 ակումբ աչքի է ընկնում բարձր արդյունավետությամբ և այս ցուցանիշով լավագույն տասնյակում են։ Իսկ ահա լավագույն եռյակը եզրափակում է «Մանչեսթեր Սիթին»։

Այս պահի դրությամբ 70 գոլի շեմն անցել է միայն «Բավարիան»։ Եվս 4 ակումբ գերազանցել է 60 գոլի, 3 ակումբ՝ 50 գոլի շեմը։

1․ «Բավարիա» – 71 գոլ
2․ ՊՍԺ – 68 գոլ
3․ «Մանչեսթեր Սիթի» – 67 գոլ
4․ «Արսենալ» – 62 գոլ
5․ «Նապոլի» – 60 գոլ
6․ «Մոնակո» – 55 գոլ
7․ «Մարսել» – 51 գոլ
8․ «Ռեալ» – 50 գոլ
9-12․ «Լիլ» – 49 գոլ
9-12․ «Տոտենհեմ» – 49 գոլ
9-12․ «Բորուսիա Դ․» – 49 գոլ
9-12․ «Լայպցիգ» – 49 գոլ
13-16․ «Լիվերպուլ» – 47 գոլ
13-16․ «Բարսելոնա» – 47 գոլ
13-16․ «Ինտեր» – 47 գոլ
13-16․ «Այնտրախտ» – 46 գոլ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել