Tert.am Life-ը գրում է․

Դերասանուհի Լիա Զախարյանը լսարանի դատին է հանձնել իր նոր աշխատանքը՝ «Անհասանելիա» երգը: Tert.am Life-ի հետ զրույցում նա ներկայացրել է աշխատանքի մասին մանրամասները: 

«Մի օր ես և երգի հեղինակը Ալբերտ Բոյաջյանը զրուցում էինք և ասաց, որ հետաքրքիր տեմբր ունեմ և կցանկանա ինձ համար երգ գրել: Անկեղծանամ՝ ասելով, որ սկզբում վարանեցի, քանի որ մասնագիտությամբ երգչուհի չեմ, չնայած սիրում եմ երգել: Հետագայում առաջարկեց, որ cover տարբերակով փորձենք որևէ մի բան: Մենք cover տարբերակով ստացանք երգիչ Մոնատիկի երգերից մեկն ու ընդհանուր աշխատանքը ինձ դուր եկավ, բայց չէի մտածում, որ կլինի շարունակական»,- ասաց նա:

Լիան նշեց, որ Ալբերտ Բոյաջյանն այս աշխատանքը նվիրել է իրեն:
«Եվա Ոսկանյանի հետ ստացանք խոսքերը, որտեղ ես իսկապես ներկայացրել եմ, թե ինչպիսին է լինում բաժանումը, երբ դու սովորույթի ուժով սպասում ես նամակի, զանգի, բայց դուք բաժանվել եք և զանգերն ու նամակներն այլևս չեն լինելու, բայց չէի ցանկանում այդ ամենը դրամատիկ կերպով ներկայացնել: Մոտ 2 տարի առաջ Ալբերտը նվիրեց երաժշտությունն, իսկ ես անընդհատ ձգձգում էի՝ մտածելով, որ հարմար պահ չի լինում աշխատանքի համար, բայց մի օր Ալբերտը զանգեց և ասաց՝ եթե չեմ ստանալու տեսահոլովակ կա մի արտիստ, որ երգը ցանկանում է գնել: Հենց այդ նախադասությունից հետո ես սկեցի ընկերներիս հետ աշխատել տեսահոլովակի վրա և ունենք արդեն այս երգը»,- նշեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել