Armsport.am-ը գրում է.

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենի մասին, որն ապաքինվում է վնասվածքից։

«Էրիկսենը դեռ կխաղա այս մրցաշրջանում: Բայց ես հիմա չեմ կարող ասել, թե երբ սպասել նրա վերադարձին: Նրա վերականգնումը լավ է ընթանում։ Ամեն ինչ ընթանում է ըստ պլանի, մենք դա անպայման կտեսնենք։ Բայց ոչ մինչև միջազգային ընդմիջում»,- Տեն Հագի խոսքն է մեջբերել լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

30-ամյա դանիացին կոճի վնասվածքի պատճառով բաց կթողնի մինչև ևս 2 ամիս։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել