Նիկոլի կամակատար հանդիսացող Քննչական կոմիտեն նրա հրահանգով կրկին խանգարել է իմ գործուղմանը եւ մասնակցությանը Եվրոպայի ամենախոշոր եւ իշխող կուսակցության՝ ԵԺԿ-ի աշխատանքներին, այս անգամ՝ Հելսինկիում։
Այն էլ՝ Հայաստանի եւ Արցախի շուրջ այս սրվող եւ ահագնացող զարգացումների ընթացքում։
Քիչ առաջ ԵԺԿ Գլխավոր քարտուղար Թանասիս Բակոլասը իր պաշտոնական էջում խիստ քննադատել է Հայաստանի իշխանությունների այս արարքը:
Նա, մասնավորապես, գրել է.
«Հայաստանի Հանրապետական կուսակցության ղեկավարությանը կրկին մերժել են ԵՄ այցելելու եւ ԵԺԿ Քաղաքական վեհաժողովին մասնակցելու։
Մենք դատապարտում ենք Հայաստանի իշխանություններին ժողովրդավարական գործընթացներին խոչընդոտներ ստեղծելու համար եւ կոչ ենք անում նրանց դադարել չարաշահել իրավապահ համակարգը ընդդեմ քաղաքական օպոնենտների»։
Возможно, это снимок экрана Twitter (1 человек и текст «Thanasis Bakolas @ThanasisBak... 15m The Armenia Republican Party leadership has once again been denied travelling to to participate at an @EPP PA. We condemn the authorities for creating obstacles to democratic processes & call on them to cease abusing law enforcement against political opponents. @Ashotyan»)
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել