Armsport.am-ը գրում է.

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը վնասվածքի պատճառով շարքից դուրս է մնացել 3-4 ամսով և բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը։ Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը։

«Վերջին տարիներին Նեյմարը որոշ խնդիրներ է ունեցել աջ կոճի հետ կապված։ Փետրվարի 20-ին ստացած կապանների վնասվածքից հետո, թիմի բժշկական շտաբը խորհուրդ տվեց կապանների վերականգնման համար վիրահատության դիմել վնասվածքի կրկնության ռիսկից խուսափելու համար։ Բոլոր փորձագետները հաստատեցին այդ որոշման անհրաժեշտությունը։

Վիրահատությունը կկայանա մոտ ժամանակներս Դոհայում։ Խաղացողի վերականգնման մոտավոր ժամկետները՝ 3-4 ամիս»,- ասված է ակումբի հաղորդագրության մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել