Armsport.am-ը գրում է.

Ֆրանսիական ՊՍԺ-ի գերաստղ Լիոնել Մեսսիի հայրենի Ռոսարիո քաղաքում մոտոցիկլետներով երկու տղամարդ կրակել են ֆուտբոլիստի կնոջ՝ Անտոնելա Ռոկուցոյի ընտանիքին պատկանող խանութի վրա։ Այս մասին հայտնում է Cadena 3 Rosario-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ տղամարդիկ 14 կրակոց են արձակել խանութի շենքի վրա և ածուխով գրություն թողել՝ ուղղված անձամբ ֆուտբոլիստին. «Մեսսի, սպասում ենք քեզ։ Յավկինը թմրավաճառ է, նա քեզ չի փրկի»։

Պաբլո Յավկինը Ռոսարիոյի ներկայիս քաղաքապետն է։ Տեղի իշխանությունները հետաքննում են տեղի ունեցածը, տղամարդիկ կարող են ներգրավված լինել Մեսսիից գումար շորթելու մեջ։ Նշվում է, որ միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել, հարձակման ժամանակ սուպերմարկետը փակ է եղել փամփուշտների մեծ մասը դիպել են փեղկերին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել