Armsport.am-ը գրում է.

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին մտադիր է կարիերան շարունակել Եվրոպայում։

Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, արգենտինացի ֆուտբոլիստն այլևս չի դիտարկում MLS-ի և Սաուդյան Արաբիայի ակումբների առաջարկները:

Այս մրցաշրջանում Մեսսին փարիզցիների կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 28 խաղում դարձել է 17 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։

Կողմերի միջև գործող պայմանագիրը նախատեսված է 2023 թվականի հունիսը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մեսսին և ՊՍԺ-ն չեն կարողացել պայմանավորվել պայմանագրի երկարաձգման պայմանների շուրջ․ ակումբն առաջարկում է Մեսսիին գնալ աշխատավարձի զգալի կրճատման, սակայն խաղացողը հրաժարվում է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել