Ոչինչ այնքան գրավիչ չէ, որքան համաշխարհային հայտնիների գաղտնի բախումները, հատկապես, երբ նրանց միանում են երկրպագուները:
Այս անգամ համացանցային փոխհրաձգության մեջ ներքաշվեցին միանգամից երեք հայտնի անուններ՝ Սելենա Գոմեսը, Քայլի Ջեները և Հեյլի Բիբերը։
Ամեն ինչ սկսվեց երգչուհու անվնաս կատակով տեսահոլովակից, որում նա ինքնահեգնական կերպով ցույց էր տալիս բաժանորդներին հոնքերի անհաջող լամինացիան։
Մենք չգիտենք՝ սա պատահականությո՞ւն էր, թե՞ միտումնավոր սադրանք, բայց շուտով նրա հոնքերի լուսանկարները նաև հայտնվեցին Քայլիի և Հեյլիի անձնական բլոգներում։
Ավելին, աղջիկները համացանցում տեղադրեցին իրենց տեսազանգի ժամանակ արված սքրինշոթը. լամինացիան ակնհայտորեն նրանց ուշադրության կենտրոնում էր։
Բաժանորդներն աստղերի այս պահվածքում ակնթարթորեն տեսան Գոմեսին ծաղրելու փորձ։ Եվ կարծես թե Սելենայի երկրպագուների կասկածները միանգամայն արդարացված են։
Ջենների և Բիբերի նման կատակները համացանցում աննկատ չեն մնացել: Սելենան ոչ միայն օրերս հետևորդների քանակով առաջ է անցել Քարդաշյանների ընտանիքի ներկայացուցչից և կրկին զբաղեցրել Instagram-ի ամենահայտնի կնոջ պատվավոր տեղը,այլ նաև ըստ Social Blade վերլուծական կայքի հաշվարկների, Հեյլին և Քայլին միասին կորցրել են 800 հազար հետևորդ և արագորեն շարունակում են կորցնել նրանց։

Кадр из видео Селены Гомес, в котором она рассказывает про неудачное ламинирование бровей
Фото: TikTok

Совместный пост Кайли Дженнер и Хейли Бибер, в котором они (предположительно) высмеивают Селену Гомес
Фото: TikTok

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել