Armsport.am-ը գրում է․

Դաիչի Կամադան պատրաստվում է փոխել ակումբային գրանցումը, սակայն մնալ Բունդեսլիգայում։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը, ինչը խնդիր է «Այնտրախտի» համար։

Ճապոնացի ֆուտբոլիստի ներկայիս գործատուն պետք է հաշվի առնի այն հանգամանքը, որ խաղացողը շուտով կարող է հեռանալ թիմից։ Ակումբն արդեն նոր պայմանագիր է առաջարկել ֆուտբոլիստին, սակայն նա հրաժարվել է մնալ ֆրանկֆուրտյան ակումբում։

Sport1-ը հայտնում է, որ Կամադան հակված է Դորտմունդի «Բորուսիա» տեղափոխվելուն։ Ավելին, հրապարակել է Կամադայի հետ դորտմունդցիների պայմանագրի մանրամասները։ Ինքը՝ խաղացողը, կստանա տարեկան վեց միլիոն եվրո աշխատավարձ։ Նա նաև որոշակի գումար կստանա միայն «Բորուսիայի» հետ պայմանագիր կնքելու համար։ Խոսքը մոտ 8 միլիոն եվրոյի մասին է։

Այն, որ ֆուտբոլիստն այս ամառ նոր թիմին կարող է միանալ անվճար, գրավել է մի շարք թոփ ակումբների ուշադրությունը։

Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը», «Նյուքասլը» և «Բարսելոնան», ինչպես նաև՝ «Սևիլիան» և «Տոտենհեմը»։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնան» համարվում է ֆավորիտը նրա տրանսֆերային մրցավազքում և իբր կողմերը բանավոր համաձայնության էին եկել պայմանագրի շուրջ։ Իսկ «Նյուքասլն» էլ իր հերթին պատրաստ էր ֆինանսական տեսանկյունից ամենաշահավետ պայմանագիրն առաջարկել ճապոնացուն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել