Իշխանական ժանգոտած քարոզչամեքենան արդեն երրորդ օրն է, ինչ տվայտանքների մեջ է՝ փորձելով հերքել անհերքելին.
այն է ՝ իմ կողմից հրապարակված փաստաթղթում (տես այստեղ) ներառված սկզբունքների շուրջ Արցախն Ադրբեջանին վերջնականապես հանձնելու իրենց դավաճանական մտադրությունը:
Առաջին իսկ պահից անսպասելի հարվածից շոկի մեջ ընկած իշխանական ֆեյքա-ՊՈԱԿա-պատգամավորական կույտը հետո փորձեց կենտրոնանալ Արմեն Գրիգորյան կոչվող արցախուրաց արարածի՝ հատուկ այս թեմայով կազմակերպված հարցազրույցում հնչած թեզի շուրջ, և սկսեց այն մանիպուլացնել:
Հատուկ եմ տեղադրում տվյալ էակի այդ հարցին վերաբերող հարցազրույցի հատվածը և խնդրում եմ լսեք ուշադիր:
1. Արմեն Գրիգորյանը չի կարողանում անվանել այդ փաստաթուղթը կեղծ:
2. Արմեն Գրիգորյանը չի՛ կարողանում իմ կողմից հրապարակված ապացույցը չկոչել փաստաթուղթ:
3. Արմեն Գրիգորյանը չի՛ կարողանում ուղիղ պատասխանել այն հարցին՝ տեսե՞լ է Հայաստանի իշխանությունն նման թուղթ, թե՞՝ ոչ:
4. Արմեն Գրիգորյանն այդքանից հետո ընդամենը փորձ է անում «ֆռռացնել», թե ՀՀ իշխանությունները նման փաստաթղթի շուրջ չեն բանակցում:
Հետևություններ Արմեն Գրիգորյանի փնթի և հապճեպ կազմակերպված «սուտի» հերքումից.
1. Իմ կողմից հրապարակված նյութը փաստաթղթի հատված է:
2. Այն կեղծ չէ:
3. Հայաստանի իշխանություններն այդ թղթից տեղյակ էին:
4. Հավատա՞լ այս և նախորդ ստերից հետո Նիկոլ Փաշինյանի ոհմակի ներկայացուցիչներին, որ նրանք չեն բանակցում, թե՞՝ ոչ, որոշեք ինքներդ:
Ճշմարտությունը թաքցնել չեք կարող, այն հորդում է անկախ ձեր կամքից և հույս ունեմ՝ վերջնականապես բացելու է հայ ժողովրդի աչքերը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել